Վարդազարյան. Չափազանց շատ են այն մարմինները, որոնք իրավունք ունեն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել
Դատավորի նկատմամբ վարույթ հարուցող երկու մարմին կա՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը, որը մոտ ապագայում կարող է օրենսդրական փոփոխության արդյունքում համալրվի նաև քաղհասարակության ներկայացուցիչներով, և արդարադատության նախարարությունը։
«Եթե դատական բարեփոխումների ծրագիրն իրականություն դառնա, դառնա օրենք, կհայտնվի երրորդ մարմինը, որը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք կունենա՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Գտնում եմ, որ չափազանց շատ են այն մարմինները, որոնք իրավունք ունեն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա ընդգծեց, որ դատավորները մշտապես լինելու են թիրախային վիճակում. «Չեմ ուզում, որ դատավորները միշտ լինեն թիրախային վիճակում։ Ինքս լինելով դատավոր՝ լավ պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։
Գտնում եմ, որ շատ նուրբ թեմա է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորները կթիրախավորվեն
- ԲԴԽ-ն կհանդիպի առաջին ատյանի դատավորների հետ
- ԲԴԽ-ում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
- Վարդազարյանը բացատրում է, ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին
- ԲԴԽ նախագահը՝ վեթթինգի մասին. Պետք է սկսել հենց ինձանից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան