ԲԴԽ-Վենետիկի հանձնաժողով քննարկումը թեժ է եղել
Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը մոտ երկու ժամ դատաիրավական բարեփոխումների շուրջ քննարկում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հետ։
«Շատ թեժ քննարկում է գնացել։ Մենք բոլորս հայտնել ենք Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը։ Որոշ հարցերով ունեցել ենք տարաձայնություններ հենց Բարձրագույն դատական խորհրդի ներսում։ Մեր անձնական կարծիքներն ենք ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին»,- Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա նշեց, որ դատաիրավական բարեփոխումների շուրջ բոլոր դատավորների կարծիքները, որոնք չեն ընդունվել ԲԴԽ-ի կողմից, դրանք պատճենահանվել և ներկայացվել են և կառավարությանը, կծանոթանա նաև Վենետիկի հանձնաժողովը. «Չի մնացել որևէ կարծիք, որը չի հասել հասեցատիրոջը։ ԲԴԽ-ում չկա որևէ փաստաթուղթ, որն այս պահին չի առաքվել կառավարությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդազարյան. Չափազանց շատ են այն մարմինները, որոնք իրավունք ունեն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել
- Դատավորները կթիրախավորվեն
- ԲԴԽ-ն կհանդիպի առաջին ատյանի դատավորների հետ
- ԲԴԽ-ում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
- Վարդազարյանը բացատրում է, ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան