Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի մասին
«Այդպիսի բան չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Դիտարկմանը՝ նման քննարկում չի ունեցել վարչապետի հետ, նախարարը բացասական պատասխան տվեց. «Որևիցե քննարկում չի եղել»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ հարաբերություններ ունեն պաշտպանության նախարարն ու վարչապետը, Դավիթ Տոնոյանն ասաց, որ տարաձայնություններ չունեն։
«Չեն կարող լինել տարաձայնություններ։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում», - ընդգծեց նա։
ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականության մասին հարցին ի պատասխան էլ Դավիթ Տոնոյանը ծիծաղեց՝ ասելով, որ ինքը պաշտպանության նախարար է և ԱԱԾ-ի հետ կապ չունի։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ պաշտպանության նախարարը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ դա անձնական որոշում է եղել։ Ինչ վերաբերում է Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը, Դավիթ Տոնոյանը կրկին ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ. «Մեկնաբանությունն իր իրավասությունն է, կարծում եմ, որ Վանեցյանը ժամանակին դա կանի»։
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ հրաժարականի պատճառը եղել են տարաձայնությունները, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ առանց պատճառի որևէ հրաժարական չի լինում»։
Նա նաև հավաստիացրեց, որ իրեն հայտնի չէ Փաշինյան-Վանեցյան տարաձայնությունների մասին։
Նախարարը նշեց նաև, որ ԱԱԾ տնօրենն իր ընկերն է, իր գործընկերն է, մեկուկես տարի շատ սերտ համագործակցել են. «Ես կթողնեմ բոլոր մեկնաբանություններն իրեն»։
Դիտարկմանը, թե արդյոք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին