Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին
Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ չեն սպասվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքներին՝ նշելով, որ իրեն առայժմ հանձնաժողով չեն հրավիրել։
Հարցին, թե մամուլի հրապարակումների համաձայն, հանձնաժողովի աշխատանքների արդյունքում պաշտոնանկություններ են սպասվում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի, կտեսնենք։ Արդյունքներից ելնելով՝ որոշումներ կկայացնենք»։
Նա հանձնաժողովի աշխատանքն այս պահին արդյունավետ համարեց՝ նշելով, որ այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում է՝ բավարար են լինելու եզրակացություններ անելու համար։
Դիտարկմանը՝ ցավոտ անկակնկալներ կլինեն Քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան տվեց. «Այդ մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռևս 2016թ-ից սկսած նախաքննության մարմինները շատ մեծածավալ աշխատանք են կատարել»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում քրեական գործեր հարուցվեն, նախարարը չբացառեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց ես այս փուլում չեմ կարող հանձնաժողովի աշխատանքը գնահատել: Հանձնաժողովի աշխատանքը նրա համար չէ, որ քրգործ հարուցվի կամ չհարուցվի»:
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգության խորհրդի նիստում այդ թեմայով քննարկում չի եղել. Տոնոյան
- Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին