Զաքիր Հասանով. Շուտով կտեսնենք, Փաշինյանը պատասխան կտա՞ իր հայտարարության համար, թե՞ չէ
«Կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս չպետք է մասնակցենք բանավեճերին, բանավոր պայքարին։ Մեր պարտականությունն է պատերազմել, մենք մեր խոսքն ասում ենք մարտի դաշտում»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԼՂ խնդրի վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Հասանովն ասել է, հենց մարտի դաշտում կտեսնեն, Նիկոլ Փաշինյանը պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե՞ ոչ։
«Կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն տվել է արժանի պատասխան»,-ընդգծել է Հասանովը։