«Ժողովուրդ». ԱԺ պետական իրավական հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով լծված է հիմքեր որոնելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ իշխանական խմբակցությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ին վերաբերող հայտարարությունից հետո լծված է մի կոնկրետ գործի՝ հիմքեր գտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի համար: Խնդիրն այն է, որ երբ ԱԺ նախագահն ամբիոնից հայտարարեց խորհրդարանի մտադրությունների մասին, քանի որ վիրավորված էր, որ ՍԴ-ն մերժել է իրեն, դեռ գտնված չէին այն հիմքերը, որով պետք է ՍԴ նախագահին հեռացնեին աշխատանքից:
Ու այս օրերին ԱԺ պետական իրավական հանձնաժողովը, մեր տեղեկություններով, ամենօրյա ռեժիմով լծված է հիմքեր որոնելու գործին, և որոշվել է կենտրոնանալ Հրայր Թովմասյանի գործունեության կարգապահական վարքագծի վրա: Երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է` պարզելու` արդյոք հստակեցված են այդ հիմքերը: Պատգամավորը հայտարարեց, որ առաջիկայում իրենք հրապարակային կներկայացնեն բոլոր հիմնավորումները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում