Ռոնալդուն պատմել է իր հսկայական ֆինանսական կարողության մասին
Պորտուգալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուս» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ֆինանսական կարողության մասին։ Այս մասին գրել է Regnum-ը։
«Ճի՞շտ է, որ իմ կարողությունը կես միլիարդ դոլար է: Կարծում եմ, որ այդպես է, հուսով եմ», - ասել է ֆուտբոլիստը, նշելով, որ, իր կարծիքով, սա չափազանց մեծ գումար է:
Ռոնալդուն նաև շեշտել է, որ իր բանկային հաշվին շատ լավ գումար ունի և նշել, որ ունի երևի 17 մեքենաներ:
«Երկու Bugatti, երկու Ferrari, երկու McLaren, երկու Rolls-Royce», - ասել է Ռոնալդուն, հավելելով, որ իրեն շատ է դուր գալիս Rolls-Royce մեքենա վարելը:
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի ամռանը 117 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս» «Ռեալից»: Անցած մրցաշրջանում նա թուրինյան թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում և 21 գոլի հեղինակ է դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա