«Սանիթեք». Ընկերությունը չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը
«Սանիթեք» ընկերության Կենտրոն վարչական շրջանը սպասարկող անձնակազմն այսօր բողոքի ակցիա էր անցկացնում Երևանի քաղաքապետանանի դիմաց՝ պահանջով, որ քաղաքապետարանից ընկերությանը փոխանցեն օգոստոս ամսվա իրենց հասանելիք աշխատավարձը:
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել այսօր տեղի ունեցածի վերաբերյալ:
«Սանիթեք» ընեկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես է քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների արած աշխատանքը:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ` 12 վարչական շրջանների սպասրկման համար: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրա և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ` վճարվել է 12 վարչական շրջաններից միայն 5-ի համար: (Նամակին կից ներկայացնում ենք բոլոր փոխանցումները հավաստող փաստաթղթերը) Օգոստոս ամսվա առաջին կեսին փոխանցված գումարը ընկերությունը ծախսել է իր ամենօրյա աշխատանքների կազմակերպան համար` վառելիքի, սանմաքրման պարագաներ ձեռք բերելու, ֆինանսական այլ պարտավորությունների կատարելու և այլ ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով:
Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, առ այսօր քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` վարչական շրջանների կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը: Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը:
Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել և գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի և սեփական օրակարգի համար «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ:
Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:
«Սանիթեք» ընկերությունը միշտ գործել և շարունակում է գրոծել օրենքի տառին համապատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած
- Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանը 430 մլն դրամի փոխարեն փոխանցել է 141 մլն․ Սանիթեք
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան