Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները. Մալթայի արտգործնախարար
Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են՝ արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց է տվել, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։
Նվագախմբից հիշեցնում են, որ Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019-2020 համերգաշրջանի առաջին համերգն ունեցել են սեպտեմբերի 14-ին Վալետայում՝ ներկայացնելով Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան