Անվտանգության խորհրդի նիստում այդ թեմայով քննարկում չի եղել. Տոնոյան
«Հերքում եմ, Անվտանգության խորհրդի նիստում որևէ քննարկում այդ թեմայով չի եղել»,-այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հարցին։
Նախ՝ նշեց, որ հրաժարականի մասին տեղյակ չէ, միաժամանակ հերքեց մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Անվտանգության խորհրդի երեկվա նիստում որոշվել է՝ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին