Կարծում եմ՝ ֆուտբոլի խաղ կլինի, կհարցնեմ. Տոնոյանը՝ Վանեցյանի հրաժարականի տեքստի մասին
Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի հրաժարականները որոշակիորեն անակնկալ են եղել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար:
Խորհրդարանում այսօր լրագրողները նախարարի հետ զրույցում հարցրեցին, թե արդյոք չի՞ ցանկանում տեղեկանալ նրանց հեռացման պատճառների մասին, պաշտպանության նախարարն ասաց, որ եթե իր գործընկերները, ընկերները նպատակահարմար գտնեն հեռանալու դրդապատճառները կիսել իր հետ, ինքն այդ մասին կուզենա լսել:
Հարցին՝ ինքը հարցրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, թե վերջինս ինչ է նկատի ունեցել, երբ հայտարարության մեջ ասում էր՝ իր հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ և խոսում էր սպայի արժանապատվության մասին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ առիթ լինելու դեպքում այդ մասին կհարցնի. «Կարծում եմ՝ ֆուտբոլի խաղ կլինի, կհարցնեմ»:
Պաշտպանության նախարարը նաև ասաց, որ պաշտոնավարման ընթացքում արժանապատվության նսեմացման զգացում չի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու. Դավիթ Տոնոյան
- Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին
- Անվտանգության խորհրդի նիստում այդ թեմայով քննարկում չի եղել. Տոնոյան
- Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան