ԱԱ. Պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ գորգ դուրս կգան 57 և 65 կգ քաշային ըմբիշները։
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Օտարի Գոգավան։
65 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վազգեն Թևանյանը: Նա ևս պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ:
57 և 65 քաշային կարգերն օլիմպիական են, ուստի 1-6-րդ տեղեր զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան