Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ
Լեհաստանի Վրոցլավ քաղաքից ժամանած ճարտարապետների խումբը հյուրընկալվել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։ Կազմակերպությունը լեհ գործընկերների հետ համագործակցության հետաքրքիր ու նոր ծրագիր կյանքի կկոչի։ Նախատեսվում է հուշարձանների տարածքներում մասնագիտական հետազոտությունների անցկացում, կադրերի վերապատրաստում և փորձի փոխանակում։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի կայքից։
Վրոցլավի Գիտության և Տեխնոլոգիայի Համալսարանի արվեստի, ճարտարապետության, տեխնոլոգիայի ֆակուլտեի փոխտնօրեն, պրոֆեսոր Յասեկ Կոսչյուկը ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին ներկայացրել է մի շարք երկրներում՝ Եգիպտոսում, Լեհաստանում, Սուդանում և իրենց խմբի կողմից իրականացրած աշխատանքները՝ հետազոտություններից մինչև 3D մոդելավորման տարբերակով հուշարձանի վերականգնում։ Առաջարկ եղավ Զվարթնոց տաճարը ներկայացնել 3D տարբերակով։
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը լեհ գործընկերներին պատմել է կազմակերպության գործառույթների, հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին, տեղեկացրել, որ այս օրերին Մեծամոր հնավայրի տարածքում հնագիտական արշավախումբ է աշխատում՝ նոր ու հետաքրքիր բացահայտումներ անելով հուշարձանի մասին։ Լեհ ճարտարապետները կմեկնեն Վայոց ձորի մարզ ծանոթանալու՝ Արատեսի, Սելիմի քարավանատան, Սմբատաբերտի ճարտարապետությանը, կլինեն Ագարակ պատմամշակութային արգելոցում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան