ԵՄ-ն ուլտիմատում է ներկայացնում Բորիս Ջոնսոնին՝ 12 օր Բրեքսիթի համար կամ վերջ
Բորիս Ջոնսոնին 12 օր է տրվել՝ Եվրամիությանը ներկայացնելու Բրեքսիթի պայմանագրի առաջարկներ կամ պատրաստվել առանց գործարքի Բրեքսիթի՝ «No Deal Brexit»:
Վարչապետին ժամանակ է տրվել մինչև սեպտեմբերի 30-ը՝ Բրյուսելին գրավոր ներկայացնելու իռլանդական սահմանին այլընտրանքը: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ուլտիմատումը ամրապնդվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի միջև նախօրեին Փարիզում կայացած հանդիպմանը։
Այնուամենայնիվ, անհայտ է, թե արդյոք այս վերջնաժամկետին կաջակցեն եվրոպական մյուս առաջնորդները։
Նախագահ Մակրոնը բազմիցս հայտնել է իր անհանգստությունը Բրեքսիթի ժամկետների վերաբերյալ ու դեմ արտահայտվել ցանկացած երկարաձգման:
Ռինեն, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ Խորհրդում, Փարիզի հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ իրենք երկուսն էլ անհանգստացած են, թե ինչ է տեղի ունենում Բրիտանիայում այս պահին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին