Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը
Կիպրոսում ռուսական երկրորդ թատերաշրջանը կմեկնարկի այսօր Նիկոսիայի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում։ Բացմանը հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ։
ՏԱՍՍ-ին Սլավա Ստեփանյանն ասել է, որ երեք ներկայացմամբ են հանդես գալու, այդ թվում հայ ժամանակակից դրամատուրգ Կարիեն Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» մոտիվներով բեմադրված ներկայացմամբ, որը ցուցադրելու են հայերեն՝ ռուսերերն ենթագրերով։
Կիպրոսում ՌԴ դեսպանության խորհրդատու Անդրեյ Պանյուխովն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները «ունեն իսկապես դաշնակցական և ռազմավարական բնույթ»: Նա նաև հիշեցրել է, որ Կիպրոսում կա հայկական մեծ համայնք, վիճակագրության համաձայն՝ 3000-ից ավելի։