«Հրապարակ». Օսիպյանին անգործ չթողեցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռևս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին: Նա պետք է մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին:
Մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի օր նախօրեին ԱԽ նիստում կրքերը թեժացել էին, Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու հողի վրա տարաձայնություններ եղել, և Օսիպյանն առարկել էր վարչապետին՝ ներկայացնելով ուժ կիրառելու վտանգները, ինչը դուր չէր եկել Փաշինյանին, և նա ասել էր՝ եթե ինքը չի կարող, մեկ ուրիշը կանի:
Սակայն նրան անգործ չթողեցին, եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում