«Հրապարակ». Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով կստեղծվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: «Իմ քայլը» խմբակցությունը խորամանկ քայլ է արել, սկզբում չեն միացել նախաձեռնությանը, երբ արդեն հավաքվել է պահանջվող 33 ստորագրությունը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից, և ձևաթուղթը ներկայացվել է ԱԺ նախագահին, խմբակցության ղեկավարը հայտնել է, որ իրենք ևս միանում են:
Նախաձեռնությունը ԲՀԿ-ինն է, մասնավորապես՝ Սերգեյ Բագրատյանինը: Հենց նա էլ կգլխավորի հանձնաժողովը, որը 18 անդամ կունենա, 11-ը՝ իշխող խմբակցությունից, 6-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ ԼՀԿ-ից: Կկոչվի «Մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսվարող սուբյեկտների թափանցիկության և հաշվետվողականության ուսումնասիրման նպատակով» ստեղծվող հանձնաժողով, որը կքննի նաև Ամուլսարի հարցը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին