«Հրապարակ». Խորհրդարանի կայքում ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնաբերեցինք, որ Ազգային ժողովի կայքում ԱԺ նախագահը դեռևս Հովիկ Աբրահամյանն է: «ԱԺ նախագահի կարգադրություններ» բաժնում տեղադրվել էր մի փաստաթուղթ, որով հայտնում են 2019 թ․ սեպտեմբերի 20-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցն է:
Կարգադրության տակ ստորագրված՝ «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան», ինչից պարզ է դառնում, որ ԱԺ աշխատակազմում ուղղակի «քոփի-փեստ» են անում հին փաստաթղթերը՝ առանց իրենց նեղություն տալու ստուգել տեքստում առկա անունները, ամսաթվերը, բովանդակությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում