Նեթանյահուն ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ է անում լայն կառավարություն կազմել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ է արել «ցանկացած ժամի» հանդիպել ու քննարկել լայն միասնական կառավարության ձևավորման հարցը՝ այդպիսով խոստովանելով, որ չի կարողանում իր դաշինքով կառավարություն ձևավորել։
«Այսպիսով, ես կոչ եմ անում, Բեննի, եկեք այսօր հանդիպենք, ցանկացած ժամի, որպեսզի առաջ տանենք այս գործընթացը, որը ժամի առաքելությունն է: Մենք չենք կարող գնալ երրորդ ընտրությունների, հիմք չկա, ես դեմ եմ դրան», - հայտարարել է Նեթանյահուն:
Ինչպես գրում է Haaretz-ը, սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած ընտրությունների քվեների 97 տոկոսի հաշվարկի արդյունքում Գանցի Կահոլ Լավան կուսակցությունն առաջ անցել Նեթանյահուի Լիքուդ կուսակցության ստացած տեղերից՝ ստանալով 120 տեղ ունեցող Քնեսեթի 33 տեղերը, մինչևդեռ Լիքուդն ունի 31 տեղ։
Կառավարության ձևավորման մեջ կարող է դերակատարում ունենալ նաև Ավիգդոր Լիբերմանի «Յիսրայել Բեյթինու» կուսակցությունը, որը ստացել է 8 տեղ։ Լիբերմանը ևս կոչ է անում ձևավորել լայն կառավարություն՝ Լիքուդի, Կահոլ Լավանի ու Յիսրայել Բեյթինուի մասնակցությամբ։
Նշենք, որ Իսրայելում ընտրություններն անցկացվել էին ապրիլին, որից հետո Նեթանյահուն կրկին չկարողացավ կառավարություն կազմել ու նշանակվեցին կրկնակի ընտրություններ, որը երկրի պատմության մեջ առաջինն էր։
Հարակից հրապարակումներ`
- Կարծես՝ մոտ է Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետին «գահընկեց անելու» պահը. Արմեն Պետրոսյան
- Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողանում մեծամասնություն ապահովել