ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:29 19/09/2019 Հայաստան

«168 Ժամ». Չի բացառվում, որ չխոսելու համար Օսիպյանը կարգավիճակ պահանջած լինի Փաշինյանից

«168 ժամ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանը երեկ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից հրաժարական տվեց և ժամեր անց նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Ոստիկանության պետի պաշտոնից անհասկանալի ու չմեկնաբանված պատճառներով հրաժարական տված մարդուն մեկ այլ պաշտոնի նշանակելն առնվազն տարակուսելի է: Եթե ոստիկանության պետն այդքան լավ էր կատարում իր պարտականությունները և խնդիր չուներ վարչապետի հետ, ուրեմն ինչո՞ւ վարչապետն ամեն ինչ չարեց, որ նա մնա իր պաշտոնում, իսկ եթե դա այդպես չէ, ի՞նչ պատճառով է Վալերի Օսիպյանը նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

Տրամաբանական պատասխանը, թերևս, մեկն է. վարչապետն իրեն ավելի մոտ է ցանկանում պահել Վալերի Օսիպյանին: Ինչո՞ւ, ի՞նչ ինֆորմացիայի է տիրապետում արդեն նախկին ոստիկանապետը, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նրան հեռու պահել իրենից, բաց թողնել: Այստեղ, թերևս, տեղին է հիշել, թե ինչ խոսակցություններ էին պտտվում Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնում անակնկալ նշանակման օրերին, որոնց առանցքում այն մտայնությունն էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Վալերի Օսիպյանն ավելի վաղ արդեն իսկ հետագայի համար պայմանավորվածություններ ունեին:

Արժե հիշել նաև իշխանափոխության օրերին երթերից մեկի ժամանակ ֆիքսված այն կադրը, ուր Նիկոլ Փաշինյանը թաքուն ինչ-որ թուղթ էր փոխանցում Օսիպյանին: Ի դեպ, այդ տեսանյութի բացատրությունը նույնպես մինչ օրս չի տրվել:

Վանեցյանի դեպքում խնդիրներ էր առաջանում իշխանության «Սորոսական» թևի հետ, որոնք սուր պայքար և հարձակումներ էին սկսել նրա դեմ, իսկ արտաքին առումով՝ Վանեցյանը վայելում էր ռուսական կողմի վստահությունը, շատ հաճախ հենց նրա հետ էր ռուսական կողմը հարցեր քննարկում՝ շրջանցելով թե Փաշինյանին, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ինչևէ, վարչապետ Փաշինյանի համար, թերևս, դժվար կլիներ նոր իշխանությունների և առհասարակ առանձին ներկայացուցիչների մասին ինֆորմացիայի ահռելի քանակի տիրապետող երկու նախկին ուժայիններին ստիպել լռել, ներքին ինֆորմացիա դուրս չհանել՝ թեկուզև մեկնաբանությունների տեսքով, և նա գերադասեց իրեն ավելի մոտ պահել նրանցից այն մեկին, ով ըստ էության ավելի վերահսկելի է:

Չի բացառվում, որ չխոսելու համար Օսիպյանը կարգավիճակ պահանջած լինի Նիկոլ Փաշինյանից, ինչը նրան հաստատ պետք կգար նաև՝ ելնելով քրեական աշխարհի հանդեպ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Օսիպյանի ձեռնարկած քայլերի հետևանքով վրեժխնդրության հավանական դրսևորումների տրամաբանությամբ պայմանավորված անվտանգության նկատառումներից: Իսկ գլխավոր խորհրդականի պաշտոնը գոնե այս փուլում նրան կապահովագրի կրիմինալ աշխարհի պատասխան քայլերից:

Մնում է հասկանալ, թե, այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով իր պաշտոնից հրաժարվեց Վալերի Օսիպյանը: Իսկ միգուցե դա հրաժարական չէր, այլ քողարկված հեռացում, «Սասնա ծռերի» խմբավորում-կուսակցության պահանջի կատարում, ովքեր շարունակ պահանջում էին ոստիկանության պետի հրաժարականը:

Եվ եթե այս ամենը դիտարկում ենք ԱԺ վերջին օրենսդրական փոփոխության ու «Սասնա ծռերի»՝ երեկ տարածած հայտարարության համատեքստում, պատկերն ամբողջանում է: Իսկ երեկ «Սասնա ծռերը» պահանջել էին «ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց»: Չի բացառվում, որ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հենց այս պահանջն էին նաև դրել, որը և քայլ-քայլ իրականացնում են:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա մասին է, ու եթե առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված այդ օրենքն ամբողջությամբ ընդունվի, ապա նշված պաշտոններում իսկապես կարող են նշանակվել երբևէ համակարգի հետ կապ չունեցած պատահական մարդիկ, ինչպիսիք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում կամ պատգամավոր են: Մնում է տեսնել՝ ով է նշանակվելու ոստիկանության պետի պաշտոնում, ու պարզ կլինի՝ ո՞վ է կանգնած Վալերի Օսիպյանի հրաժարականի հետևում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}