ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:42 19/09/2019 Հայաստան

«168 ժամ»-Արծրուն Պեպանյան. «4 ական է դրված պետության տակ, և Նիկոլ Փաշինյանը պայթում է»

Հարցազրույց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ

– Պարոն Պեպանյան, Հայաստանում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Հայաստանյան վիճակն արդեն 30 տարի շատ աղետալի է, և մեր քաղաքական ուժերը, դժբախտաբար, չունեն այդքան խոհունություն, որ պարզեն, թե մեր իրականությունն ինչու է խճողված և քաոսային, և իրատեսական ելք առաջարկեն: Չկա այնպիսի ուժ, որ գիտի մեր ներքին խնդիրները, ունի լուծման տարբերակ, կադրեր, և կարող է ֆինանս ու մյուս պակասող բաները բերել և երկիրն այս վիճակից հանել: Այսօր, ցավոք, դա չկա, և ինչպիսի փոփոխություն էլ դուք անեք, եղած քաղաքական ուժերին ինչ դասավորությամբ էլ իշխանության բերեք, երաշխավորում եմ, որ էական քաղաքական փոփոխություն չի լինելու: Կոսմետիկ ինչ-որ փոփոխություն կլինի, բայց դա հիմա էլ կա: Փաշինյանը որ եկել էր, որոշ տեղերում որոշակի կարգավորումներ արեց, բայց դա ժամանակավոր է, կամաց-կամաց այդ հինը վերադառնալու է: Երկրորդ՝ դու ունես մեծ սև հեղեղ, մի փոքր մաքուր առվակ ես մտցրել, ընդհանուր պատկերը նորից մնում է սև և չի երևում:

– Այսինքն՝ չի՞ ստացվում, որ ժողովուրդը վստահեց, տվեց իր ձայնը, բայց իշխանությունները չարդարացրեցին այդ վստահությունը:

– Հենց առաջին օրը, երբ դեռ այս շարժումը նոր սկսվում էր, ես վստահ էի, որ այս ուժը, եթե գա իշխանության, առանձնակի հաջողություն չի ունենալու:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ես իմ կյանքից 20 և ավելի տարիներ նվիրել էի՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ մենք խնդիրներ ունենք, ինչո՞ւ ՀՀՇ-ն, որ գերհզոր շարժում էր, պայքարում էր խորհրդային ահռելի կասրության դեմ, և ամբողջ ազգն էր միասնական, բայց իրենք եկան իշխանության, և մի քանի տարի հետո Երևանում չէի կարողանում մարդ գտնել, որ ասեր՝ ես քվեարկել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին: Ինչո՞ւ ՀՀՇ-ն տապալվեց, ինչո՞ւ 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, այն ժամանակվա բոլոր ընդդիմադիր ուժերը, որ բողոքում էին ՀՀՇ-ից, եկան իշխանության և փաստաթուղթ հրապարակեցին, թե ինչպիսի երկիր են կառուցելու, բայց չկարողացան: Գնում ենք Երկրորդ Հանրապետության ավարտ՝ քաոս էր Հայաստանում, նայում ենք Առաջին Հանրապետություն՝ քաոս էր Հայաստանում: Այսինքն՝ վերջին 100 տարվա մեջ ինչքան պետություն ունենալու հնարավորություն ունեցել ենք, քաոս է եղել, և այսօրվա քաղաքական գործիչներն այդ հարցին չեն կարող պատասխանել՝ ինչո՞ւ 100 տարի անընդմեջ մեզ մոտ քաոս է: Անգամ, երբ իրենց տանում, քո վերլուծությունները տալիս ես… բոլորին էլ տվել եմ, Փաշինյանին էլ եմ նամակ գրել, երբ նոր վարչապետ էր, որ այս ականները կան, դուք որ եկել եք իշխանության, պայթելու եք, հեղինակազրկվելու եք, չեք կարողանալու փոփոխություններ անել, և մարդիկ հուսահատվելու են:

– Որո՞նք են այդ ականները:

– Եթե շատ սեղմ ասեմ, ապա առաջին ականը հայտնաբերել են 90 տարի առաջ Հայկ Ասատրյանը, Նժդեհը, 110 տարի առաջ էլ՝ Հովհաննես Թումանյանը: Իրենք պարզել են, որ հայ ժողովուրդը երկար ժամանակ գտնվելով օտարի դաժան լծի տակ՝ ընդամենը մի խնդիր է ունեցել՝ այդ պահին ինչպես իր գոյությունը պահի: Հնից ունեցած հատկանիշները՝ առնականություն, քաջություն, հավաքականություն, աստիճանաբար ետ են գնացել, և ինքը ձեռք է բերել այլ՝ գոյությունը պահպանող հատկանիշներ՝ հաջողացնել, խաբել, ֆռռացնել ու նման բաներ: Պետության զգացողությունը դուրս է եկել ժողովրդի միջից: Նժդեհն ասում էր, որ դա ժողովուրդ էլ չէ, այլ՝ ուծացած զանգված: Թումանյանն ասում էր, որ այդ 1000 տարվա նվաստացուցիչ պայմաններում գտնվելու հետևանքով ներքին չարություն է առաջանում մարդու մեջ, երբ նա չի կարողանում վրեժ լուծել: Թումանյանն ասում էր՝ այս տեսակի մարդն ինչ էլ ստեղծի, լինելու է ներսից ճիճուն կերած պտղի նման, այսինքն՝ արտաքինից լավ է, բայց ներսից բանի պետք  չէ: Այդ մարդու ստեղծած պետությունը, որ հիմա մենք տեսնում ենք, ներսից ճիճվի կերած է: Թումանյանը, Նժդեհը, Հայկ Ասատրյանն ասում էին, որ պետք է փոխել հայ մարդու մտածողությունը, նրանք նույնիսկ ուղիներն էին նշում, բայց այս խնդիրը ոչ մի քաղաքական ուժ հաշվի չի առնում:

Մարդկանց մտածողությունն այլ է, բայց դու ուզում ես ինչ-որ գեղեցիկ պետություն կառուցել, և չի ստացվում: Երբ ընտրություններին Փաշինյանի թիմն այդքան մեծ թվով ձայներ ստացավ, ես ասել եմ՝ պարոն Փաշինյան, ուրախանալու փոխարեն՝ քո գլուխը պետք է բռնես, ասես՝ այս մակարդակն ունեցող ժողովրդից ինչպե՞ս եմ պետություն կառուցելու: Հիմա ինքը բարի ցանկություններով եկել է, ուզում է ինչ-որ մի բան անի, չի ստացվում, չէր էլ ստացվելու, ժողովուրդը սպասում է, հույսերը չեն արդարանում, և սկսում են քեզանից դժգոհել: Երբ «Հայք» թերթի խմբագիրն էի, տեսել եմ, որ իշխանություններն ուզում էին երկրի որևէ խնդիր լուծել, բայց դա չէր լուծվում, որովհետև ներքին օղակներում քաոս էր ստեղծվում:

Մեկ-երկուս, երբ ժողովուրդը սկսի Փաշինյանին չսիրել, Փաշինյանն էլ սկսելու է ժողովրդին չսիրել, և առաջանալու է թշնամանք: Հաջորդը՝ երբ կապիտալիզմին ենք անցնում, երբ ամբողջ պետական ունեցվածքը դու պետք է բաժանես մարդկանց մեջ, իսկ քեզ մոտ արդարության զգացողություն չունես, դատարան չունես, ոչինչ չունես, այդ դեպքում նրանք, ովքեր իշխանության են, սկսում են այս շենքը վերցնել, այն փողոցը վերցնել: Ճիշտ է՝ իրենք գաղափարով են եկել, բայց այդ շենքի արժեքը գաղափարից մեծ է, ճզմում է գաղափարը, և սկսվում է թալանը: Այս դեպքում, այն մարդիկ, ովքեր իրենց մեջ բարոյականություն ունեն, չեն կարող մտնել այդ մրցավազքերի մեջ, իրենք կողք են քաշվում: Իսկ նրանք, ովքեր փողոցի տղաներ են, այդ խնդիրը չունեն, սկսում են շատ արագ մերձենալ իշխանավորների հետ և կամաց-կամաց դառնում են օլիգարխ: Մշակութային ստորին շերտերը սկսում են հարստանալ, մերձենալ իշխանությունների հետ, անգամ՝ մտնել իշխանության մեջ, և բերում են իրենց ցածր մշակույթն ու աղավաղում քո իրականությունը:

Երրորդ՝ չի կարելի գնալ, ուրիշի օրենքները բերել և միանգամից փորձել քո ժողովրդի մոտ իրականացնել: Ֆրանսիացի փիլիսոփա Լե Բոնը 1800-ականների վերջերին ասել է, որ դու քո ժողովրդի մտածողությունը պետք է փոխես, մոտեցնես ֆրանսիական ժողովրդի հոգեբանությանը, պատրաստ լինի դրան, նոր այդ օրենքները ներդնես: Մենք դա չարեցինք, բերեցինք ֆրանսիական օրենքները, ասացին՝ ժողովուրդ, կարող եք ընտրել, մյուս կողմից էլ՝ կապիտալիզմ էինք կայացնում, երբ իշխանավորները շենքեր, գործարաններ են վերցնում, իսկ չքավորներին ասում էին՝ գիտեք, կարող եք գնալ քվեարկել և այդ մարդկանց հեռացնել: Դրա համար եղան բախումներ՝ Մարտի 1, 1996թ. սեպտեմբերի 25: Հիմա դատ է, չէ՞, գնում. եթե խորը նայում ես, մենք 1990թ. ամբողջ ազգով մի սխալ ենք արել՝ փորձել ենք ֆրանսիական օրենքներն աշխատացնել, չիմանալով, որ Լե Բոնն ասում էր՝ դուք հետո իրար վրա կրակելու եք, հետո կրակել են, հիմա էլ ասում են՝ մեղավորը դու ես, որ կրակել են, իսկ մեղավորը մենք ենք, որ 1990թ. բերեցինք օրենքներ, որոնք չեն աշխատում: Սրան էլ գումարվում են արտաքին ուժերը, և ստացվում է՝ 4 ական է դրված պետության տակ, և Նիկոլ Փաշինյանը պայթում է:

Ես դեռ հեղափոխության օրերին ասել եմ՝ այս ժողովուրդը ձեր խնդիրն է, այս մակարդակի ժողովրդով դուք չեք կարողանալու նոր Հայաստան ստեղծել, հենց գաք իշխանության՝ այս մարդիկ իրենց մակարդակին հավասար պահանջներ են դնելու ձեր առջև ու ձեզ խայտառակելու են: Ես նույնիսկ իրենց ասում էի՝ հանկարծ շուտ իշխանության չգաք, դա ձեր տապալումն է լինելու: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը հատուկ իշխանությունը շուռ տվեց, ասաց՝ իշխանությո՞ւն եք ուզում՝ խնդրեմ, իսկ Սերժ Սարգսյանն այդ ականների տեղը գիտեր, ուրիշ շատ ականների տեղ էլ գիտեր՝ արցախյան ական, Ստամբուլյան ական, Ամուլսարի ական: Սերժ Սարգսյանը փորձում էր չպայթել, բայց եկավ Փաշինյանը, և համապատասխան ոչ թիմ ուներ, ոչ աջակից, և ստեղծվեց այս կանխատեսելի վիճակը:

– Ձեր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում էիք կատարել՝ վերհիշելով, որ նախորդ ղեկավարներին մերժելուց 10 տարի անց ժողովուրդը նրանց խնդրում էր հետ գալ, և հարցադրում էիք արել, թե 2018թ. հեղափոխական ժողովուրդը ե՞րբ է գնալու Սերժ Սարգսյանին խնդրի, որ նա հետ գա: Ձեր կարծիքով՝ դա հավանակա՞ն է, ի վերջո, ասում են, թե Հայաստանում իրավիճակ է փոխվել:

– 1990 թվականին էլ էին ասում, որ իրավիճակ է փոխվել, ու շատ ավելի լուրջ էր փոխվել՝ իրական հեղափոխություն էր, բայց 10 տարի հետո գնացին Կարեն Դեմիրճյանի մոտ, որին մերժել էին: Մեր ժողովուրդը քաղաքական մտածողություն չունի, դա մեղադրելու էլ չէ, որովհետև 1000 տարի պետականություն չի ունեցել:

Հայկ Ասատրյանը, որ մեր ամենահզոր քաղաքագետներից էր, ասում է՝ հայ ժողովրդի մոտ միայն կենցաղային խնդիրները լուծելու խելք կա, բայց քաղաքական մտածողություն չունի, որովհետև ամբողջ 1000 տարի չի մտածել: Հիմա նրան պետություն են տվել, պետք է գլոբալ հարցերի շուրջ խորհի, բայց չի կարողանում: Ինչ-որ մեկը գալիս, ասում է՝ մեղավորը Կարեն Դեմիրճյանն է, որ դուք այս վիճակում եք, ինքը չի կարողանում իրեն հարցեր տալ, ասել՝ այս դեֆեկտները, որ կան, արդյո՞ք Կարեն Դեմիրճյանը մեղավոր է, քանի՞ տոկոս, արդյո՞ք Դեմիրճյանից առաջ այս խնդիրները կային, թե՞ ոչ, արդյո՞ք այն մարդիկ, որ ասում են, թե՝ կգանք, երկիրը կփոխենք, այս խնդիրները պարզել են, թե ոչ, լուծում ունեն, թե ոչ:

Այս կարգի հարցեր չի տալիս, միանգամից վազում, մերժում են Դեմիրճյանին, Տեր-Պետրոսյանին բերում-նստեցնում են աթոռին, անցնում է որոշ ժամանակ, լուծում չկա, և եթե դու իրեն բազմաքայլ լուծում էլ առաջարկես, կասեն՝ չէ: Հետո Կարեն Դեմիրճյանին են խնդրում, որ հետ գա, հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիմա մոտ 900 հազար մարդ Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել: Դրա կեսից ավելին այսօր հիասթափված է: Հարց տանք իրենց՝ ինչի՞ համար են ձայն տվել. ծրագիրը կարդացե՞լ եք, հարցրե՞լ եք՝ ինքը ոնց է խնդիրները լուծելու, հարցրե՞լ եք՝ պարոն Փաշինյան, ասենք թե մերժեցինք, էս խնդիրները որտեղի՞ց են գալիս, եթե դուք ասեք՝ Սերժ Սարգսյանն է մեղավոր, Արծրուն Պեպանյանը կբերի-կհիմնավորի, որ, երբ Սերժ Սարգսյանը չէր ծնվել, Հայաստանում նույն դեֆեկտները կային:

Հետևաբար՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, նա ընդամենը հետևանք է, գուցե խթանում է, որ բացասական երևույթները զարգանան, բայց ինքը չէ մեղավորը, հետևաբար, եթե դու իրեն հեռացնես, արմատները մնալու են: Այս մտածողությունն ինքը չունի:

– Այսինքն՝ խնդրելու են, որ Սերժ Սարգսյանը հե՞տ գա:

– Գիտեք՝ մերժել էլ պետք է կարողանաս: Երբ ասում են՝ մերժել ենք, ես ասում եմ՝ դուք մի անգամ մերժել եք Կարեն Դեմիրճյանին՝ հետ եք կանչել, մերժել եք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հետ եք կանչել, հիմա դուք ասում եք՝ մերժել ենք Սերժ Սարգսյանին, ես հավատա՞մ ձեզ: Երկու անգամ ձեր մերժածին հետ եք բերել, դուք մերժել էլ չեք կարողանում, հասկանո՞ւմ եք:

Ես կանխատեսել եմ, որ կհայտնվեն որոշ ուժեր, կասեն՝ մերժենք Նիկոլին, և նրանք, ովքեր Նիկոլ-Նիկոլ էին կանչում, կգնան այդ ուժերի հետևից: Էլի հարցեր չեն տալու, պայքարելու են Փաշինյանի դեմ, Փաշինյանն էլ ինչքան ասի՝ Հայաստանը սարքել եմ ժողովրդավարության բաստիոն, անելու է այն, ինչ 1995-96թթ. արեց Տեր-Պետրոսյանը՝ չի տալու իշխանությունը: Այսօր իրավաբանները Նիկոլ Փաշինյանի վրա 10-20 հատ հոդված են դնում, եթե հանկարծ իշխանությունը հանձնեց՝ բանտ է գնալու: Մենք այդ ցիկլի մեջ նորից ենք գնալու:

Ազգի մեջ կան 1-2 տոկոս մտածող մարդիկ, ելքը նրանց ի հայտ բերելն է, այս ամբողջ խնդիրը դնելը, լուծումը գտնելը, հետո արդեն դու նայում ես՝ ժողովրդի մեջ ինչ շերտեր կան, որ հասկանում են, իրենց կամաց-կամաց հավաքելով՝ տանես վերափոխման:

Ես Նիկոլ Փաշինյանին միշտ շնորհակալություն եմ հայտնում, ասում եմ՝ շնորհակալ եմ, որ դու նրանց գցեցիր, և հայ ժողովուրդը հասկացավ, որ Սերժից, Ռոբերտից, Լևոնից չէր, այլ խնդիրներ կան: Հույսն այդ մարդիկ են: Իսկ որ ասել եմ՝ Սերժը գա, տեսականորեն չի բացառվում: Հաջորդ իշխանությունն ավելի քաոսային իրականություն է ստեղծում, քան նախորդը, ժողովուրդն ասում է՝ դե լավ, վատ էր, բայց գոնե նա լինի: Իսկ այն, որ Փաշինյանի մոտ չի հաջողվելու, ես որևէ կասկած չունեմ, որովհետև ամենամեծ ցանկության դեպքում նա չի կարողանա, որովհետև պատկերացում չունի այդ ականների մասին, թիմ էլ չունի:

Փաշինյանն արդեն հասկանում է, որ այն հույսերը, ծրագրերը, որ տվել է մարդկանց, տարբերակ չունի իրականացնելու, ու գլխավորապես՝ ժողովրդի պատճառով, և ստիպված այստեղ է հրդեհներ հանգցնում, այնտեղ է հրդեհներ հանգցնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}