Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրենի, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց, որ որոշում է կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Մեր գործընկերներն այս կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը։ Ուզում եմ շնորհավորել և հաջողություն մաղթել մեր գործընկներին։ Ֆորմալ առումով մենք սպասում ենք ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան