ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ԱԺ որոշման նախագիծը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, իր իրավասությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում, ԱԺ նախագահը բոլորովին այլ մոտեցում ուներ հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը
- Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
- Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին
- Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում. Փաշինյան
- Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
- «Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
- Լարիսա Ալավերդյան. ՍԴ որոշմանը պետք է արձագանքեին օրենսդիր ու գործադիր մարմինները, դատարանն ու դատախազությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան