Վանեցյանի հայտարարությունն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն. Քաղտեխնոլոգ
«Ուժային կառույցների երկու հրաժարականները փորձ է կատարվում նույնականացնել, բայց ընդհանրապես չի կարելի այդպիսի մոտեցում դրսևորել, քանի որ եթե անգամ արտաքինից նրանք նույնն են, յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննարկվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի ներկայացման ձևը շատ հետաքրքիր էր. «Վարչապետը մամուլի ասուլիս էր տալիս, հայտնում է, որ ստորագրել է միջնորդագիր ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու մասին, և մի քանի վայրկյան հետո ԱԱԾ նախկին տնօրենն արդեն իր քաղաքական հայտարարությունն է անում և բավականին ընդգծված, որն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն, քան՝ հրաժարականի։ Պատահական չէ, որ երեկ ՔՊ-ի նիստից հետո անընդհանտ փորձում էին համոզել, որ վարչապետն է նրան ազատել աշխատանքից և ոչ թե նա է հեռացել»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ կար ինֆորմացիա վարչապետի ասուլիսի տեսքով, և կար ԱԱԾ տնօրենի հրաժարականի ինֆորմացիա և այդ ամենը այնպես կազմակերպվեց, որ մի ինֆորմացիան ծածկեց մյուսին. «Սա գրագետ էր կատարված»։
Բադալյանը չբացառեց, որ հրաժարականի հայտարարությունը կարող է դառնալ ԱԱԾ նախկին տնօրենի հնարավոր քաղաքականության մեջ մտնելու գործընթաց։
«Փորձագիտական և լրատվական դաշտում նույնպես տեղյակ են, որ այդ երկու գործիչների միջև ինչ-որ խնդիր կա։ Եթե Վանեցյանին հաջողվի մտնել քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը։ Նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն էլ կարող է այլընտրանք լինել իշխանություններին, սակայն զարգացում չտանող այլընտրանք է և նրա հետևից շատերը չեն գնա։ Երկրորդ նախագահին չեն դիտելու իշխանության գալու հնարավորություն, նրան շատերն են դեմ, ի տարբերություն Վանեցյանի, որի հեղինակությունը այժմ բարձր է», - ասաց Բադալյանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին՝ նա ասաց, որ նա դեռևս ունի վարկանիշ, ցածր չէ, բայց անկման գնացող է։
«Հայաստանում իշխանության գալու համար պետք է արտաքին քաղաքական որևէ ուժային կենտրոնի աջակցությունը։ Այս պահի դրությամբ վարչապետը դա չունի, Ռուսաստանի հետ հարաբերությունները խնդրահարույց է, ԵՄ-ն նրան ուղղակի դուրս է գրել, իսկ ԱՄՆ-ից էլ այս պահի դրությամբ տեսանելի աջակցություն չկա»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնից հրաժարականին, Բադալյանն ասաց՝ ենթադրում են, որ դա կապված է Ամուլսարի հարցի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը պաշտոն ստացավ
- Օսիպյանը նշել է, թե որ ոլորտներում է ձեռբերումներ ունեցել
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
- Միքայել Մինասյան. Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային
- Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով. Արթուր Վանեցյան
- Նախկինները թող չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ․Արթուր Վանեցյան
- Վանեցյանի հրաժարականի պատաճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլ»-ական
- Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան
- ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին