Մակունցի կարծիքով իրենց ներկայացրած հիմքերը ծանրակշիռ են
«Սահմանադրական դատարանը պետք է ի վերջո որոշում կայանցնի, և մեր կարծիքով այն իրավական հիմքերը, որոնք ներկայացրել են մեր իրավաբանները, բավականին ծանրակշիռ են»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության նախագծին։
«Մենք վստահ ենք, որ ՍԴ-ն առաջնորդվելու է բացառապես իրավական հիմքերը դիտարկելով»,- նշեց Մակունցը։
Նա նշեց, որ իրավական հիմքերը կցվել են փաստաթղթին. «Այդ հիմքերին կցվել է նաև «Իմ քայլը» խմբակցության որոշումը և այն ուղղվել է ԱԺ նախագահի գրասենյակ: ԱԺ նախագահն արդեն այն մակագրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողով, որն էլ կքննարկի փաթեթը: Իրավական հիմքերն արդեն հրապարակվել են և տեղադրված են ԱԺ կայքում»:
Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված հրաժարականների մասին լուրերին՝ նա ասաց. «Անկեղծ ասած, այնքան մեծ էր այդ ցուցակը, որ մտածում էի՝ իմ անունն էլ կգտնեմ այնտեղ։ Վարչության նիստի ժամանակ որևէ բան չի քննարկվել և ինքս չունեմ որևէ տեղեկատվություն, որ գործադիրից որևէ մեկը հրաժարական է ներկայացնելու։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա մեզ մոտ նման զարգացումներ չեն սպասվում»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին
- Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
- ԱԺ նախագահի հայտարարությունները վտանգում են դատարանի անկախությունը. Սարգիս Գրիգորյան
- Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան