Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
Բաքուն պատրաստ է Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։
«Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ», - ասված է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Ինչպես գրում է interfax-ը, պետական հանձնաժողովը փոխանակման պատրաստակամության վերաբերյալ համապատասխան կոչն ուղարկել է համապատասխան միջազգային կառույցներին 2019 թվականի սեպտեմբերի 11-ին:
Հանձնաժողովը վկայակոչում է այս տարվա սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումն ու այն համարում «հումանիզմի քայլ» ու այս հիմքով «վերահաստատում հանձնառությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատանդ գերիների արագ ազատ արձակմանը»:
Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից:
Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։
Հարակից հրապարակումներ`
- Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ. Արծրուն Հովհաննիսյան
- Վիկտոր Քոչարյան. Գուլիևն ու Ասկերովը դիվերսանտներ են, ոչ թե գերիներ
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին
- Ադրբեջանցի դիվերսանտների գործով բողոքները ԼՂՀ Գերագույն դատարանը մերժել է
- Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործ են
- Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
- Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան