Հիվանդ երեխայի հայրը Բրիտանիայի վարչապետին մեղադրում է հոսպիտալում իր PR-ն անելու մեջ
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվել է մեղմ ասած անհարմար վիճակում՝ Լոնդոնի Whipps Cross համալսարանի հոսպիտալ այցի ժամանակ, որտեղ նրան է մոտեցել հիվանդանոցում բուժվող 7-ամյա դստեր հայր Օմար Սալեմն ու սկսել բողոքել Բրիտանիայի առողջապահական համակարգից, առողջապահական ծախսերի կրճատումից։ Այս մասին գրում է Guardian-ը։
Օմարը զայրացած ասում է, որ հիվանդանոցում չկան բավականաչափ բժիշկներ, քույրեր, այն լավ կազմակերպված չէ։
Նա նաև մեղադրում է պահպանողական կուսակցությանը առողջապահական համակարգը «խորտակելու» ու հոսպիտալն իր քաղաքական արշավի համար օգտագործելու մեջ՝ ԶԼՄ-ների միջոցով։
Սակայն Ջոնսոնը որոշում է պնդել, որ «մամուլ չկա այստեղ», իսկ Օմար Սալեմն էլ ցույց է տալիս նկարահանող տեսախցիկներին ու լրագրողներին, ասելով՝ «իսկ ովքե են այս մարդիկ»։
Այս միջադեպը բաց չեն թողել Ջոնսոնի ընդդիմախոսները։ Լեյբորիստական կուսակցության պատգամավորը հայտարարել են, որ Ջոնսոնի կողմից հերքումը, թե հոսպիտալ այցը պրեսս-հնարավորություն չէր, ցույց է տալիս նրա ճիշտ խոսելու անկարողությունը։