Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն է նշանակվել
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը, տեղեկացրել է, որ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն վերանշանակվել է Սերգեյ Գեննադիի Վալկոն:
«ՀԿԵ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրել է ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ ցուցանիշով, իսկ ուղևորաշրջանառության ցուցանիշով գտնվում է 4-րդ տեղում:
Խոսելով Հարավկովկասյան երկաթուղու գործունեության մասին, Միշարինը նշեց, որ 11 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է բավարարել Հայաստանի տնտեսության փոխադրումների պահանջարկը, իրականացնել երկրի տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր՝ չնայած երկրի տրանսպորտային շրջափակմանը:
«2019 թվականին ծրագրվում է փոխադրել 2,9 մլն տն բեռ, ինչը 6,5%-ով կգերազանցի 2008 թվականի ցուցանիշը: Երկաթուղու մասնաբաժինը Հայաստանի բեռնափոխադրումների կառուցվածքում կազմում է 23%», - ընդգծել է Ա.Միշարինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում