Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն
Հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային երկրորդ փառատոնը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակ, արվեստի անկախ համադրող, Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը և ավելացրել, որ փառատոնի այս տարվա թողարկումը ներառելու է ֆիլմերի դիտում-քննարկումներ, արվեստագիտական միջամտություններ, երաժշտական ծրագիր, ինչպես նաև բաց աշխատարաններ/վարպետաց դասեր և մասնակցային ընթրիք։ Նրա խոսքով, փառատոնի այս տարվա «Նախշուն Բաջի» խորագրով թողարկման թեման է կինը և հակամարտությունը։
Ա. Կամայը նշել է, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսյանը, նման է հասարակությանը, որ մասնատվել է ժամանակային տեսանկյունից և փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկվում: Փոխակերպումների է ենթարկվել նաև կնոջ դերը, և փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերնդի ապրած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան