Իրավունք 13:30 19/09/2019 Հայաստան

Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան լրագրողի հարցին ոչ հեռավոր անցյալում խոստովանել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցն իր իրավասության ներքո չէ։ Նա այդ հայտարարությունն արեց հենց Հրայր Թովմասյանի կողքը կանգնած, նրա ներկայությամբ։ Ճակատագրի հեգնանքով, մի քանի օր առաջ հենց Արարատ Միրզոյանը դարձավ ՍԴ-ի ու դրա նախագահի շուրջ ծավալվող գործընթացի նախաձեռնող։



Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ Միրզոյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը թող քաղաքական գործիչներն անդրադառնան, իսկ ԱԺ-ում հնչեցրած ելույթի մասին ինքը կխոսի։

«Սահմանադրական դատարանի վերջին որոշման վերաբերյալ ոչ միայն Ազգային ժողովի նախագահի, այլև վարչապետի հայտարարություններն անօրինական են։ Նրանք ՍԴ որոշմանը քաղաքական գնահատական տվեցին՝ այն որակելով անարդար, դժբախտություններ ծնող և այլն։ Պետք է կրկնեմ ու ընդգծեմ՝ մենք ունենք Սահմանադրություն, օրենքներ և պետք է առաջնորդվենք դրանցով։ Հիմա Սահմանադրությունն ասում է՝ ՍԴ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերջնական են ու վերանայման ենթակա չեն, ոչ ոք իրավունք չունի քաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին, այդ թվում նաև կառավարության խնդիրը»,-շեշտեց Վարդան Այվազյանը։

Սահմանադրագետի խոսքով, խնդիրն այլ կլիներ, եթե վարչապետ դառնալուց անմիջապես հետո՝ որպես հեղափոխության արդյունք Փաշինյանը դադարեցներ «նախկին ռեժիմի» կողմից ընդունված  Սահմանադրությունն ու  իրավական համակարգը։

«Բայց միաժամանակ նա պետք է ունենար Սահմանադրության որակյալ նախագիծ ու ներկայացներ հանրության հաստատմանը՝ հանրաքվեով ընդունմանը։ Այդ դեպքում և Սահմանադրական դատարանի անդամներին աշխատանքից ազատելը կլիներ օրինաչափ ու հեղափոխության տրամաբանությամբ։ Բայց «նախկին ռեժիմի» Սահմանադրության ընթացակարգերով ինքը դարձավ վարչապետ, անգամ Սահմանադրությունը չխախտելու համար թատերականացված ներկայացումներ եղան, հիշում եք, թեկնածու չառաջադրել, չքվեարկել և այլն։ Նույն Սահմանադրության ու «նախկին ռեժիմի» ընդունած Ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ էլ տեղի ունեցան ԱԺ ընտրությունները։ Այսօր էլ դրանք ամբողջությամբ աշխատում են նախկին իշխանությունների ստեղծած իրավական համակարգի շրջանակում։ Բնականաբար, այս տրամաբանությունից ելնելով՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին։ Ինչ եմ ուզում ասել՝ գնացքն արդեն գնացել է, այդ քաղաքական գնահատականները պետք էր տալ հենց սկզբում, իսկ հիմա բոլորը պարտավոր են սրբորեն ենթարկվել գործող օրենքներին ու Սահմանադրությանը, որևէ քայլ անգամ չշեղվել»,-ասաց նա։

Հարցի՞ն, թե ինչու հենց այս պահին հարցն օրակարգ բերվեց, Այվազյանը չցանկացավ պատասխանել, ասում է՝ քաղաքական գնահատական է։

«Ես չգիտեմ՝ ով ինչ քաղաքական նպատակներ, հեռակա պլաններ ունի, դա քննարկելը իմ խնդիրը չէ։ Պարզապես ես արձանագրում եմ, որ նման հայտարարությունները, գործողությունները հակասում են Սահմանադրությանն ու օրենքներին։ Անօրինական ու հակասահմանադրական գործողությունները թե ինչ նպատակով են արվում, դա արդեն այլ հարց է, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ այդ նպատակները»,-ընդգծեց սահմանադրագետը։

Անդրադառնալով ՍԴ նախագահի պաշտոնանկության իրավական հիմքերին՝  Վարդան Այվազյանը մանրամասնեց, դրանք նախատեսված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով ու ԱԺ կանոնակարգով։

«Երբ նայում ենք իրավական հիմքերը, դրանցից տրամաբանորեն պաշտոնանկության համար հնարավոր է կիրառել միայն էական կարգապահական խախտման հիմքը։ Եթե նմանատիպ հիմքեր ունեն, ապա ԱԺ-ն՝ պատգամավորների 3/5-ով դիմում է Սահմանադրական դատարանին։
Վերջին խոսքի իրավունքն այստեղ կրկին Սահմանադրական դատարանինն է, այսինքն ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնում է բացառապես Սահմանադրական դատարանը։ Հիմա ԱԺ-ն ընդամենն իրավունք ունի էական կարգապահական հիմքերը ներկայացնել ՍԴ  քննարկմանը։ Իսկ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը»,-ասաց Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ  հետագա բոլոր քննարկումները լինելու են այդ հիմքերի հիմնավորված, տրամաբանական լինելը-չլինելու շուրջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}