ՀՀ-ում ԱՄԷ դեսպան․ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, ինչպես նաև Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանն իրենց շնորհավորական ուղերձներն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, հայ ժողովրդին՝ մաղթելով քաջառողջություն, երկրին՝ զարգացում։ Այս մասին Panorama-ին ասաց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին։
Դեսպանն իր կողմից ևս շնորհավորեց ՀՀ անկախության տոնը։
«Մեծ ուրախությամբ իմ շնորհավորանքներն եմ հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ամենակարևորը՝ մեր բարեկամ հայ ժողովրդին՝ ցանկանալով Հայաստանին ու հայ ժողովրդին մեծ առաջընթաց, զարգացում ու բարգավաճում»,-ասաց դեսպանը։
Դեսպանը Panorama.am-ին ասաց, որ մեծ ուրախությամբ իմացել են այն լուրը, որ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆա աշտարակը լուսավորվելու է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով՝ եռագույնով։
«Սա արտացոլում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա եղբայրական ու բարեկամական հարաբերությունները։ Մեր հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ առանձնահատուկ են տարբեր ոլորտներում, հատկապես զբոսաշրջության։ 2019թ․-ի առաջին 6 ամիսներին զբոսաշրջիկների մեծ աճ է գրանցվել։ Ամռան ընթացքում մեծ թվով էմիրաթցիներ են այցելել Հայաստան»,-ասաց դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան