Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանը Ազատության հրապարակում հավաքվածներին խնդրեց՝ տարածքը չկեղտոտել։
«Դա շատ կարևոր է»,-ասաց նա՝ դիմելով Ամուլսարի շահագործման դեմ իրենց բողոքն արտահայտելու համար հավաքված քաղաքացիներին։
Նախաձեռնության անդամներից Սոնա ներկայացած անձը նշեց, որ պայքարի նպատակն է կանխել հանքի շահագործումը, որը կարող է աղետալի հետևանքներ թողնել ինչպես բնակիչների առողջության, այնպես էլ բնության վրա։
Լևոն Գալստյանը հիշեցրեց, որ խնդիրը 2011 թվականից ի վեր մասնագետների, ակտիվիստների, բնապահպանների ու բնակիչների ուշադրության կենտրոնում է, իրականացվել են տարբեր միջոցառումներ ու ակցիաներ։
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո այս մարդիկ ունեցել են ակնկալիքներ, որոնք չեն արդարացել։
Հարակից հրապարակումներ`
- Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Ջերմուկցիներ. Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում կառավարությանը
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- Ջերմուկում գործադուլ է և դասադուլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին