Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
Aռաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։
Հայտնում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։
Լոնդոնում և Փարիզում ցուցադրությունների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «The Times»-ը, «Daily Mail»-ը, «Le Figaro»-ն։ Արա Գյուլերի ստեղծագործությունների նյույորքյան ցուցադրությունը արվեստասերների համար բաց կլինի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 4-ը։
Ցուցահանդեսում հիմնականում ընդգրկվել են լուսանկարչի կողմից 1950-ականներին արված լուսանկարները։ Այլ գործերի շարքում կցուցադրվեն նաև Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Բրիջիտ Բարդոյի, Սոֆի Լորենի լուսանկարները։
Ցուցահանդեսի շրջանակներում նաև կկազմակերպվի հանդիպում – քննարկում՝ «Միջմշակութային երկխոսություն՝ Արա Գյուլերի միջոցով» խորագրով։
Նյու Յուրքից հետո Արա Գյուլերի լուսանկարները կցուցադրվեն նաև Հռոմում, այնուհետև՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող Թուրքիայի դեսպանատանը։
Գյուլերի ստեղծագործությունների ցուցահանդեսները հովանավորվում են թուրքական «Halkbank» և «Ziraat» բանկերի, «Sabah» և «Daily Mail» պարբերականների և «Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերության կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
- Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես՝ Ճապոնիայում
- Թեհրանում կայացել է Արա Գյուլերին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան
- Էրդողանի հրահանգով արտերկրում կազմակերպվելու են Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին