Իսրայելի ընդդիմադիր Բեննի Գանցը մերժել է Նեթանյահուի՝ կառավարություն կազմելու առաջարկը
Իսրայելի ընդդիմադիր Կահոլ Լավան, կամ ինչպես նրանց անվանում են «Կապույտ և սպիտակների» կուսակցության առաջնորդ Բեննի Գանցը, մերժել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոչը՝ ընդլայնված կառավարություն ձևավորելու վերաբերյալ, որում պետք է ներառվեին նաև Նեթանյահուի սատելիտ աջակողմյան կուսակցությունները։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Նեթանյահուն երեք աջակողմյան և կրոնական կուսակցությունների հետ համաձայնագիր էր կնքել կոալիցիոն գործարքի շուրջ, սակայն ձայների չբավականացնելուց հետո կոչ արեց Գանցին «անհապաղ բանակցություններ սկսել՝ առանց նախապայմանների»:
Թել Ավիվում իր խմբակցության նիստում Բեննի Գանցը հայտարարել է, որ լուրջ չէ բանակցությունների գնալ քաղաքական բլոկի հետ:
««Կապույտը և սպիտակը» ամենամեծ կուսակցություն է։ Մենք ստացել ենք Քնեսեթի 33 տեղ և Նեթանյահուին չհաջողվեց ունենալ իր դաշինքի համար ցանկալի 61 տեղերը: Ես կկազմեմ լայն և լիբերալ կառավարություն, որը կարտահայտնի մարդկանց կամքը: Ես չեմ հանձնվի ոչ մի թելադրանքի։ Բանակցությունները կղեկավարեմ ես՝ պատասխանատվորեն ու ճիշտ դատողությամբ»,-ասել է Գանցը։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ է անում լայն կառավարություն կազմել
- Կարծես՝ մոտ է Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետին «գահընկեց անելու» պահը. Արմեն Պետրոսյան
- Նեթանյահուն չեղարկել է Նյու Յորք այցն ու ՄԱԿ-ում ելույթը՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով
- Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողանում մեծամասնություն ապահովել