Շիրակում գրանցվել է երկրաշարժ
Սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժ Շիրակում
- Սեյսմոլոգ. Երկրաշարժից հետո լարվածության գոտին թուլանում է
- Շիրակի մարզպետ. Խորհրդակցություն ենք անում
- Երկրաշարժի կենտրոնը՝ Շիրակում
- Հայաստանում երկրաշարժի հետցնցումը՝ 4,3 մագնիտուտ
- Երկրաշարժ՝ 5 մագնիտուտ ուժգնությամբ