Աբելյանի անվան դրամատիկական ու Պետական կամերային երաժշտական թատրոնները նոր թատերաշրջանը սկսում են «Անուշ»-ով
Սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի 88-րդ թատերաշրջանը: Բացումը տեղի կունենա «Անուշ» ներկայացման առաջնախաղով, բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, թատերաշրջանն այս տարի հատկանշվում է Աբելյանական 3-րդ և «Թատերական Լոռի» 25-րդ փառատոներով, որոնք միավորվել են Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շուրջ: Փառատոներին մասնակցելու են Հայաստանի և արտերկրի տարբեր թատրոններ:
«Անուշ» ներկայացմամբ վաղը կմեկնարկի Պետական կամերային երաժշտական թատրոնի նոր՝ 31-րդ թատերաշրջանը։ 1 գործողությամբ դրամայի բեմադրիչն է ՀՀ Վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, երաժշտության հեղինակ՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Պետական կամերային երաժշտական թատրոնն ընդգրկված է նաև Աբելյանական 3-րդ և «Թատերական Լոռի» 25-րդ փառատոների շրջանակում. սեպտեմբերի 21-ին «Անուշ» ներկայացումը կխաղան Ալավերդու քաղաքային թատրոնում, իսկ սեպտեմբերի 22-ին «Տերն ու Ծառան»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Հարակից հրապարակումներ`
- Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով
- Ռուսական թատրոնը կներկայացնի Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված բեմադրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան