Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակիչում
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց վիետնամցի Լե Քուանգ Լյեմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական էջը։
1/8 եզրափակիչի պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 21-ին:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին: Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան