Դավիթ Տոնոյանը չբացառեց Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն ԼՂ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ փոխանցվել է նրան Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։
«Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք հիմա բացահայտել չեմ կարող։ Որոշ տեղեկատվության ճշգրման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ադրբեջանական կողմից ստանանք այդ ճշգրտված տեղեկությունը, կարձագանքնեն։
Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրենց տներն և աջակցելու ենք այդ գործընթացին։ Մենք երբևէ փոխանակման ճանապարհով չենք... Սա մաքուր հումանիտար գործողություն է։
Ես փոխանմական տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ վերադարձնել իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասաց նախարարը։
Դ. Տոնոյանը չբացառեց տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ԼՂՀ-ում դատապարտված և այնտեղ գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ։
«Չեմ բացառում, չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի
- Քննարկվում է այդ հարցը. Վլադիմիր Կարապետյանը՝ ռազմագերիներին փոխանակման մասին
- Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
- Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ. Արծրուն Հովհաննիսյան
- Ադրբեջանը ցանկացել է Լապշինին փոխանակել ցմահ դատապարտված դիվերսանտներով
- Վիկտոր Քոչարյան. Գուլիևն ու Ասկերովը դիվերսանտներ են, ոչ թե գերիներ
- Ադրբեջանցի դիվերսանտների գործով բողոքները ԼՂՀ Գերագույն դատարանը մերժել է
- Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան