Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամ դադարեցնել Հայաստանի երկաթուղին սպասարկելը. RTVI
«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը (РЖД) պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ ՝ պնդելով, որ նրանք խոչընդոտում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի (ՀԿԵ) աշխատանքը, որը շահագործում է հայկական երկաթուղիները: Այս մասին RTVI- ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը: Տեղեկությունը հաստատվել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում:
«Ռուսական երկաթուղիներ»-ի և Հայաստանի իշխանությունների միջև հարաբերությունները սրվել են՝ խուզարկությունների և քրեական գործերի պատճառով, որոնք Երևանը սկսել է ՀԿԵ-ի դեմ:
Ի պատասխան RTVI-ի հարցման՝ «Ռուսական երկաթուղիներ»-ում այս տեղեկատվությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել են։
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 18-ին, ՀԿԵ-ի թիմի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի երկաթուղիների գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինն ասել է, որ Հայաստանում աշխատելը կարևոր է ընկերության համար, և շեշտել է, որ ՀԿԵ-ն Հայաստանի ամենամեծ գործատուներից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում