Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
«Պաշտպն Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժել»,-որոշումն ընթերցեց դատավորը։
Գրավի չափը պետք է որոշեր դատարանը։ Այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող մյուս նախկին պաշտոնատար անձանց փաստաբանները։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին՝ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։
Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին։
Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
- Ռոբերտ Քոչարյան. Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանիցիք թեյ խմելիս կլինեին
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
- Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին
- Սեդրակ Ասատրյան. Խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ Սահամանդրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը
- Լարիսա Ալավերդյան. ՍԴ որոշմանը պետք է արձագանքեին օրենսդիր ու գործադիր մարմինները, դատարանն ու դատախազությունը
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը