«Ժողովուրդ». ՔԿՀ ղեկավարությունը դիմել է «օրենքով գողերին»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, և կալանավորները որոշել էին բունտ անել` ի պաշտպանություն «զոն նայողների»: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ` զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցված միջադեպի հանդարտեցման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կալանավայրում տարածված խոսակցությունների համաձայն` Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը որոշել է դիմել ոչ միայն հատուկ ծառայություններին, այլև «օրենքով գողերին», որոնց ներգրավվածությանն շնորհիվ էլ ՔԿՀ-ներում իրավիճակը հանդարտեցվել է, սակայն ՔԿ լրատվականից հերքեցին լուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: