Երթի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են. Մենք այլևս չենք կարող սպասել
Ազատության հրապարակից թմբուկների զարկերով, Ամուլսարի՝ հանք չդառնալու մասին կարգախոսներով, երգելով երթի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ։ Այս պահին նրանք կառավարության շենքի դիմաց են, հնչում են թմբուկների բարձր զարկերը։
Կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկաններ կան։
«Արև, արև, եկ-եկ
Ամուլսարին վեր եկ։
Լիդիան, Լիդիան, հեռացի,
Ամուլսարը մոռացի»,-երգում էին նրանք։
«Այսօր մենք միացել ենք բնապահպանական գլոբալ շարժմանը։ Բացի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից, Հայաստանի բնակչությունը պահանջում է առաջին հերթին անվավեր ճանաչել Ամուլսարի հանքի շահագործման համար տրված բնապահպանական դրական փորձաքննությունը»,-ասացին ակցիայի մասնակիցները։
Կազմակերպիչներն ընդգծեցին, առաջարկներ են ներկայացրել կառավարություն, բայց որևէ արձագանք չեն ստացել։
«Մեկ անգամ էլ մենք դրանք կհնչեցնենք, հույս ունենալով, որ կդառնա անհապաղ քննարկման առարկա»,-ասացին նրանք՝ հայտարելով, որ հանքերի հարակից բնակավայրերում մարդիկ ունենում են առողջական, գյուղատնտեսական, սոցիալական խնդիրներ։
Նրանք պահանջեցին, որ կառավարությունը իրականացնի ստուգումներ հանքերում, այդ թվում նաև ֆինանսական։ Ընդգծեցին՝ լուրջ ստուգումներ են անհրաժեշտ գործող ու լքված պոչամբարներում, պետք են օրենսդրական փոփոխություններ բնապահպանական վճարների ու այլնի վերաբերյալ։
«Այս փոփոխությունները հրատապ են, մենք այլևս չենք կարող սպասել»,-ասացին նրանք։
Պահանջները ներկայացնելուց հետո հայտարարվեց երթի ավարտի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
- Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Ջերմուկցիներ. Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում կառավարությանը
- Ջերմուկում գործադուլ է և դասադուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան