Քաղաքական 13:54 20/09/2019 Հայաստան

Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

2014-ի հուլիսի 17-ին Քարվաճառի գյուղերից մեկում`  Նոր Էրքեջում իր պապի կողքին հուղարկավորեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Նա սպանվել էր արոտվայրում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից։

17-ամյա երիտասարդն ընտանիքի 6 երեխաներից մեկն էր։ Հենց այդ տարի թղթերը հանձնել էր՝  զինվորական կրթություն ստանալու համար։ Ապագա զինվորականը սպանվեց հենց իր հողում ադրբեջանցու կողմից։

«Իմ խնդրանքն է մեր ղեկավարությանը, լրագրողներին, որ էդ թուրքերն Ադրբեջան չգնան։ Եթե Կարմիր խաչը տարավ, նրան հերոս են տալու»,-որդու հուղարկավորությունից հետո ասել էր Սմբատի հայրը։

Այսօր Բաքուն առաջարկել է խմբի անդամ հանցագործներ  Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել իրեն՝ փոխարենը Երևանին տալով ռազմագերիներ  Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։ Քիչ առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրեց՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի որոշումը։ Panorama.am-ի հետ զրույցում  Արցախի  Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդգծեց՝ Արցախում վճռական են, հայտարարությունն անընդունելի է, իսկ իրենք մտադիր չեն թույլ տալ, որ Ադրբեջանի կեղտոտ ու նենգ խաղերը հասնեն նպատակին։

«Նամակը հասցեագրվել է Հայաստանին։ Պետք է պատասխան տա Երևանը, բայց այլ ձևով՝ ընդգծելով Արցախի անկախ ու սուբերեն հանգամանք լինելը»,-նշեց նա։

Բաբայանը չի էլ ցանկանում խոսել ադրբեջանցի հանցագործներին Բաքվին հանձնելու հետևանքների մասին։

«Ասենք մենք բաց ենք թողնում այդ հանցագործներին, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Սարսափելի հետևանքներ։ Առաջին հերթին, ո՞նց ենք մենք նայելու Ցականյանի ընտանիքի աչքերին, երբ նրանց երեխային սպանել են, մորթել են դիվերսանտները։ Ո՞նց ենք նայելու մյուս հազարավոր ընտանիքների աչքերին, ո՞նց ենք նրանց բացատրելու։ Երկրորդը՝  նրանց հանձնելը մեծ հարված է հասցնելու մեր պետականությանն ու պետականաշինության գործընթացին։  Ստացվում է, որ մեր իշխանության՝  դատական թևի որոշումը փաստորեն չեզոքացվում է ինչ-որ պայմանավորվածությամբ»,-ասաց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակը մի քանի հարցեր է հնչեցնում՝ ինչո՞ւ նման դատավարություն տեղի ունեցավ, փաստորեն պետք է ջնջե՞լ  դատավարությունը, թափանցիկությունը, իրավապահների աշխատանքը։

«Սա հարված է Արցախի պետականությանը, նշանակում է՝ չկա պետականություն։ Բացի  այդ, այս հանցագործներն այնպիսի մաղձով են վերադառնալու Ադրբեջան, այնպիսի գործունեություն են իրականացնելու, որ հազարավոր մարդասպաններ ու դիվերսանտներ են առաջ գալու, և նրանք իմանալու են, որ անպատիժ են մնալու։ Նրանք մարդիկ են ուղարկելու Երևան, Ստեփանակերտ, ահաբեկչական գործողություններ են իրականացնելու։ Նրանց բռնե՞ն, հետո բա՞ց թողնեն»,-նշեց նա։

Բաբայանն ընդգծում է, եթե Արցախն ասում է, որ մարդասպաններին, ահաբեկիչներին, չենք փոխանակում, դա չի նշանակում, որ չի ցանկանում վերադարձնել գերության մեջ հայտնվածներին։

«Դա ցավ է մեզ համար, գերության մեջ հայտնվածների փոխարեն կարող էր լինել  մեզանից մեկը։ Բայց Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել նրանց։ Նրանք հանցագործություն չեն կատարել։ Աշխարհը, իրավապաշտպան կազմակերպություններըն ու իրավապաշտպանները պապանձված են, հասկանո՞ւմ եք։ Սաֆարովի պես տականքին, մարդասպանին վերադարձրել են, Հունգարիային վճարել են, ոչ ոք չի խոսում։ Հանցագործներին առաջարկում են բաց թողնել ոչ մեկ չի խոսում։ Նամակներն ուղարկում են միջազգային կառույցներին սեպտեմբերի 11-ին, երբ ամբողջ աշխարհն այդ օրը նույնացնում է ահաբեկչության հետ, ոչ ոք չի խոսում։ Բա ո՞ւր են իրավապաշտպանները, որ ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով հայտարարություն են անում, ճառեր են ասում, կարծես աշխարհի վերջն է։ Հիմա ինչի՞ չեն խոսում, թե ներսում, թե դրսում։ Մենք պետք է պահպանենք ու պաշտպանենք մեր պետականությունը, արժանապատվությունը, հարգենք մեր թափած արյունը»,-ընդգծեց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակն այսպիսի օրինակ է բերում, ենթադրենք Սաֆարովը նստած լիներ Արցախի բերդում, Ադրբեջանն առաջարկեր փոխանակել, ի՞նչ պատասխան էինք տալու, պիտի հանձնե՞ինք։

«Ամեն մարդ ցավը պետք է ընդունի որպես իր սեփականը։ Որևէ տարբերություն չկա Սաֆարովի ու այդ հանցագործների միջև։ Սա մեր պետականության դեմ հանցագործություն է։ Ցավալի է, որ բոլորը պապանձված են, հասկանում եմ՝ իրավապաշտպաններն ինչու չեն խոսում, բայց դա ևս մեկ անգամ կարևորում է, որ մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք, միասնական լինենք, ճիշտ աշխարհքաղաքականություն վարենք»,-կարծիք հայտնեց նա։

Հիշեցնենք, որ Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար:  Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}