Նիկոլ Փաշինյան. ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։
«Կարևոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում և ընդհանրապես Հայաստանում ինստիտուտների կայացումը։ Կարծում եմ, որ ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է։ Ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով ավելի մեծանալու են, ինչքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է»,- ասաց վարչապետը։
Նշենք, որ գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը 2018 թ. հոկտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Աղաջանյան. Երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին