all.me թվային հարթակը՝ WCIT 2019 հատուկ գործընկեր
All.me նորարարական թվային պլատֆորմը կհամալրի WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական գործընկերների շարքերը:
all.me թվային հարթակ է, որը գործում է օգտատերերին խրախուսելու և պարգևատրելու եզակի մեթոդով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայի Դուբլին քաղաքում և ունի յոթ գրասենյակ տարբեր քաղաքներում, ներառյալ Երևանում: all.me էկոհամակարգը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից. MeNetwork-ը all.me սոցիալական ցանցն է, որը պարգևատրում է ակտիվ օգտատերերին և նրանց հետ կիսում է գովազդից եկամուտների մինչև 50 տոկոսը: meMarket-ը ինտեգրված առևտրային հարթակ է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս կատարել գնումներ և վաճառքներ պլատֆորմի միջոցով, իսկ mePay-ը վճարային ծառայություն է, որը թույլ է տալիս օգտատերերին կատարել ամենօրյա վճարումները ME թոքենով ինչպես հավելվածի ներսում, այնպես էլ դրանից դուրս վճարային քարտերի միջոցով:
all.me էկոհամակարգն ունի նաև իր թվային արժույթը՝ ME Token, որը ծառայում է որպես թվային ակտիվ պլատֆորմի ներսում և առկա է բորսաներում: Պլատֆորմի նպատակն է ME-ն դարձնել առօրյա կյանքի կարևոր մաս և պարզեցնել առօրյա գործարքների գործընթացը:
«Հեղափոխական գաղափարը, որը ներկայացնում է all.me ցանցը անշուշտ ոչնչացնում է սոցիալական ցանցերի աշխարհը, այն ձևով, ինչպես մենք նրանք ճանաչում էինք, և փոխում է օգտատերերի՝ իրենց իսկ տվյալների օգտագործման մասին պատկերացումները: Մենք հպարտ ենք, որ Հայաստանում կան այսպիսի նորամուծություններ, և մենք ուրախ ենք, որ all.me-ն մեր գործընկերների թվում է», - ասաց UATE-ի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
ՏՏ համաշխարհային համաժողովը՝ աշխարհի ամենահին և ազդեցիկ ՏՀՏ իրադարձություններից մեկը, այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 6-9-ը: Եռօրյա կոնգրեսին կմասնակցեն ավելի քան 2500 մասնակիցներ աշխարհի շուրջ 70 երկրներից՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ և տեխնոլոգներ: Այս տարի «WCIT» ՏՏ
համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։
Ներբեռնեք all.me այսօր App Store և Google Play հարթակներում:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Հետևեք մեզ all.me սոցցանցում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին