Առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, 3 բացակա պատգամավոր նամակով իրենց կողմ դիրքորոշումն էին արտահայտել, արդյունքում՝ 92 կողմ ձայներով նախագիծն ընդունվեց։
Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կշարունակվի երկուշաբթի օրը։
Հարակից հրապարակումներ`
- Օրինագծի ուժի մտնելու դեպքում՝ մինչև տարվա վերջ շուրջ 50 մլրդ գումար կվերադարձվի տնտեսությանը. ՊԵԿ նախագահ
- Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը՝ ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան