Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
«Թե նախորդ դատական նիստում հրապարակած որոշումը, թե այսօրվա որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների տակ։ Դատարանն այսպիսով դարձել է գործիք Պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք»,-դատավորի կողմից որոշումն ընթերցելուց հետո նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը։
Պաշտպանը պնդեց, ասածի հիմնավորումները բազմիցս ներկայացվել են, իսկ հիմա այդ ճնշումներն արվում են բացահայտ կերպով։
«Նախորդ դատական նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացրած ճնշումներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից, և Դուք հիմա այստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Այստեղ դատարան բովանդակային տեսքով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը Հայաստանի Հանրապետությունում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասաց փաստաբան Ալումյանը։
Փաստաբանի ելույթին հետևեցին նիստին ներկա Քոչարյանի աջակիցների ծափահարությունները։
Վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունները՝ դռների տակ վնգստացող դատավորների առկայության մասին, Ալումյանն ասաց՝ մտադիր են միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտնի։
«Այսօր ես դիմել եմ պարոն Վարդազարյանին, որպեսզի հրապարակի դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը։ Բայց նախքան ինձ դա կտրամադրեն, հուսով եմ, կտրամադրենք, հարգելի դատարան, ուզում եմ Ձեզանից ճշտել, Դուք անձամբ էդ ցուցակում կա՞ք, թե՞ չկաք»,-ասաց Ալումյանը՝ ինչին հետևեցին բուռն բացականչություններ ու ծափահարություններ։
Դատավորն արձագանքեց՝ Ալումյանի խոսքերը վիրավորանք են դատարանի նկատմամբ, ինչին ի պատասխան փաստաբանը նկատեց, դատավորը չի վիրավորվել, երբ հայտարարությունն արել են վարչապետն ու ԲԴԽ նախագահը, իսկ ինքն ուղղակի կրկնում է նրանց ասածները։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
- Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա
- «Նախագահ Քոչարյանն այսօր պետք է հայտնվի ազատության մեջ». Աջակիցները դատարանի դիմաց են
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
- Դատավոր Նախշքարյան. Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ ես տեր եմ ման գալիս և վնգստում եմ դռների տակ
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան