«Բարսելոնան» կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ 1 միլիարդ եվրոյի հասնող հասույթով
«Բարսելոնան» կարող է լինել պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը, որի եկամուտները գերազանցում են մեկ միլիարդ եվրոն: Այդ մասին հայտնում է Sport24- ը:
Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը հայտարարել է ռեկորդային եկամտի՝ 990 միլիոն եվրոյի մասին՝ 2018-2019թթ․-ների ֆինանսական տարվա համար:
Նույն ժամանակահատվածում կատալոնական ակումբի ծախսերը կազմել են 973 միլիոն եվրո, իսկ հարկերի վճարումից հետո շահույթը կազմել է 5 միլիոն եվրո:
2019-2020 մրցաշրջանի եկամտի թիրախը կազմում է 1,047 միլիարդ եվրո: Եթե «Բարսելոնան» հասնի այս ցուցանիշին, ապա այն կդառնա պատմության մեջ առաջին ակումբը, որի եկամուտը գերազանցում է մեկ միլիարդ եվրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա