Դատավոր. Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 7-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց՝ պաշտպանական կողմն ունի միջնորդություն դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ։
«Մինչ այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականությունները ամբողջությամբ մեզ հիմք են տալիս ասելու, պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևում ու այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է սանձազերծել պարոն Քոչարյանի նկատմամբ»,-ասաց փաստաբանը։
Նա դատավորից ժամանակ խնդրեց, որպեսզի դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն։ Նա խնդրեց միջնորդության համար տրամադրել մեկ աշխատանքային օր։
Դատավորն ասաց՝ սեպտեմբերի 23-27-ը Արդարադատության ակադեմիայում մասնակցելու է դասընթացների։
«Հետևաբար, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 13։00-ին»,-հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
- Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա
- «Նախագահ Քոչարյանն այսօր պետք է հայտնվի ազատության մեջ». Աջակիցները դատարանի դիմաց են
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին