
Ելիզավետա թագուհուն վրդովվեցրել են նախկին վարչապետ Քեմերոնի խոսքերը՝ հանրաքվեի վրա նրա ազդեցության մասին
Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2-րդ թագուհին վրդովված է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի այն խոսքերից, որ նա կարող էր ազդել 2014թ․-ին Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքի վրա։ Այս մասին գրում է Regnum-ը։
Նշվում է, որ գաղտնի տեղեկությունների բացահայտումը պալատում դժգոհությունների տեղիք է տվել, և նման իրավիճակները բարդացնում են լավ հարաբերությունների հաստատումը:
Օրերս Բրիտանիայում վաճառքի է հանվել նախկին վարչապետ Քեմերոնի «Գրառման համար» գիրքը: Գրքի պատմվածքը կառուցված է նախկին վարչապետի մանրամասն մեկնաբանությունների շուրջ, այն հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որոնց հետ նա ստիպված է եղել բախվել իր քաղաքական կարիերայի ընթացքում:
Հիշեցնենք, որ հենց Դևիդ Քեմերոնի վարչապետության ժամանակ էր, որ տեղի ունեցավ նաև Բրեքսիթի հանրաքվեն, որով որոշվեց, որ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից։